Թովմաս Սամուէլեան
ՀԱՅՈՑ ԾԱԳՈՒՄԸ
Հին ու նոր աղբյուրների եւ տեսությունների ակնարկ
Հայերը հինավուրց ժողովուրդ են եւ բնակվում են հինավուրց երկրում: Նրանց հայրենիքը աստվածաշնչյան Արարատ լեռան շուրջ տարածվող բարձրավանդակն է` այն լեռան, որի վրա ըստ ավանդության համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյան տապանը (Ծննդոց, 8:4): Այդ լեռնաշխարհում է ավելի քան 3000 տարի
հայկական պետությունը պայքարել իր
գոյության համար եւ վերջերս` Խորհրդային Միության փլուզումից հետո` 1991 թվականի սեպտեմբերին, վերականգնել է իր անկախությունը: Հայաստանի 2780-ամյա մայրաքաղաք Երեւանի անունը ծագում է Էրեբունի ամրոցից, որը Ք.ա. 782 թվականին հիմնադրվել է
Արգիշտի
I թագավորի կողմից`
ներկայիս Երեւանի
տարածքում:
Երեւանի փողոցներում մարդիկ խոսում են հատկանշական հնդեվրոպական լեզվով, որի վրա իրենց դրոշմն են թողել նրանց նախնիները ավելի քան 5000 տարի առաջ:
Հնագետները շարունակում են ապացույցներ հայտնաբերել, որ Հայկական բարձրավանդակը եղել է մարդկային քաղաքակրթության առաջին օրրաններից մեկը:1 Վերջերս Հայկական բարձրավանդակի հյուսիսային մասում (ներկայումս` հարավային Վրաստան) կատարված պեղումներով հայտնաբերվել են 1.7 միլիոն տարվա հնություն ունեցող աֆրիկյան ծագմամբ բրածո մարդկային գանգեր: Նշված բրածոները համարվում են Աֆրիկայից մարդկային ցեղի առաջին արտագաղթի մնացորդները` այդ ցեղի 1.8 միլիոն տարի առաջ երեւան գալուց շուրջ 100,000 տարի անց:2 Հայկական բարձրավանդակում ավելի վաղ կատարված պեղումներով ի հայտ են եկել քարե գործիքներ եւ մարդկային արարածների ու կենդանիների կմախքային մնացորդներ, այդ թվում` գետաձիու, փղի, ռնգեղջուրի, վագրի, ձիու, ուղտի եւ ցուլի մնացորդներ, որոնք վերագրվում են պլեյստոցենի դարաշրջանին` ավելի քան 500,000 տարի վաղեմությամբ: Հրաբխային ապարների, այդ թվում եղեգնաքարի (վանակատի), եւ մետաղների, ինչպիսիք են պղինձը, անագը, զառկաքարն ու երկաթը, հարուստ բազմազանությունը խթանեցին աշխատանքի գործիքների արտադրության, մետաղագործության եւ խեցեգործության վաղ զարգացումը: Ք.ա. 4000 թվականից մինչեւ Ք.ա. 1000 թվականը պղնձե, բրոնզե եւ երկաթե գործիքներն ու զարդերն իբրեւ սովորական երեւույթ արտադրվում էին Հայկական բարձրավանդակում եւ վաճառվում հարեւան երկներում, ուր այդ մետաղները նվազ տարածված էին:3
Հայկական բարձրավանդակն ուներ նաեւ բնաշխարհիկ մրգերի եւ հացահատիկի տեսակների հարուստ բազմազանություն: Նեոլիթի դարաշրջանում` շուրջ 10000 տարի առաջ, բարձրավանդակը, չնայած տեղանքի խստաշունչ պայմաններին, դարձավ ոչ միայն
ուտելիք հավաքող,
այլեւ ուտելիք արտադրող հնագույն շրջաններից մեկը: Գյուղատնտեսության եւ կենդանիների բուծման վկայություններն այստեղ հայտնվում են Միջագետքի հնագույն հայտնի բնակատեղիների ժամանակներից շատ չանցած:4 Խաղողը, ծիրանը եւ ցորենի ու գարու տարատեսակները, որոնք չեն հայտնաբերվել Միջագետքում, ըստ ամենայնի եղել են այս շրջանների միջեւ առեւտրի հիմքը: Գինեգործությունը Բաբելոնում եւ Եգիպտոսում, ուր խաղողի որթատնկերը ընդածին մշակաբույսեր չեն, հանդիսանում է Հայկական բարձրավանդակի հետ դեռեւս Ք.ա. չորրորդ հազարամյակում կատարվող առեւտրի ապացույց: Նոյի կողմից գինի սարքելու մասին աստվածաշնչյան վկայությունը (Ծննդոց, 9:12) կարող է լինել բարձրավանդակի, գինեգործության եւ գարեջրագործության տարածաշրջան լինելու համբավի արձագանքը:5 Դարեր անց, Պարսկաստանի հետ ունեցած պատերազմների մասին գրող հույն պատմիչ Քսենոփոնը հիշատակում է` գինին մեծ ամաններից ծղոտե ձողիկներով խմելու հայերի սովորությունը, ինչը վկայում է տարածքում գինեգործության շարունակականության մասին:6 Հին աշխարհում այն հայտնի էր Հայկական պտուղ անվամբ: Նրա բուսաբանական անվանումը «prunus armeniaca», ծագում է Հռոմում օգտագործված
«armeniacum»-ից, որը գիտնականները կապում են նրա աքքադական
«armanu» անվան հետ:7 Նույն կերպ, քարայծի մի տարատեսակ, որը ընդածին է բարձրավանդակի համար, Միջագետքի ժողովուրդներին հայտնի էր «armu», «armatu» անվամբ, ինչը գիտնականները կապում են բարձրավանդակի ժողովրդի` հայերի անվան հետ:8
Հնագիտական հայտնագործություններն ապացուցում են, որ Հայկական բարձրավանդակը հին միջերկրածովյան եւ միջագետքյան քաղաքակրթության անքակտելի մասն է: Հայաստանի հարեւանների` հեթիթների (խեթերի), իսրայելցիների, ասորիների, բաբելոնացիների, մարերի (մեդացիների), պարսիկների եւ հույների հնագույն շրջանի բնագրերում հղումերի պատառիկներ են պահպանվել բարձրավանդակի հայ բնակիչների մասին: Այլ ժողովուրդների պես, հայերը եւս թողել են հնագույն մշակույթի նյութական հետքեր, ինչպիսիք են աշխատանքի գործիքներն ու գործվածքեղենը, խեցեղենն ու մետաղադրամները, ինչպես նաեւ իրենց հայրենի երկրի վրա խոյացող ամրոցները, եկեղեցիներն ու հուշարձանները: Նրանք նաեւ շարունակաբար արտացոլել են իրենց պատմական ուղին այնպիսի կենդանի գոյացություններում, ինչպիսիք են լեզուն, առասպելները, կրոնն ու ազգային հանրույթը:
Այնուհանդերձ, նախապատմական ժամանակաշրջանն անհրաժեշտաբար պահանջում է վերականգնողական ջանքերի գործադրում: Պատմությունը կառուցվում է հատվածական բնագրերի եւ թերի փաստական գրառումների հիման վրա: Մասամբ` կռահումներով ամբողջացված փաստերը վերապատմվում են ստեղծագործաբար` համապատասխանեցվելու համար շաղկապվող այլ պատմություններին եւ մեկնություններին, որոնք էլ իրենց հերթին են պայմանավորված ենթադրությամբ, հարմարեցմամբ կամ կանխատրամադրվածությամբ: Ներհատուկ անորոշություններն, այսպիսով, մտահայեցությամբ ստանում են պայմանական լուծումներ:
Օրինակ, ավելի քան մեկ դար առաջ լեզվաբանները պարզեցին, որ հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է:9 Հայերենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը, հունարենը, ալբաներենը, հնդկերենը, իրաներենը եւ հարյուրից ավելի այլ լեզուներ ակնառու համապատասխանություններ են ցուցադրում իրենց հնչյունական համակարգերում, բառապաշարում եւ քերականությունում: Վիճակագրական առումով այդ համապատասխանությունները չեն կարող լինել պատահական: Դրանք կարող էին առաջ գալ միայն այն դեպքում, եթե նշված լեզուներն ունենային ընդհանուր սկզբնաղբյուր:10 Նման կապի մեջ գտնվող լեզուների համար լեզվաբաններն ընդունեցին
«լեզվաընտանիք» փոխաբերությունը, իսկ այն ընդհանուր, գիտությամբ վերականգնված սկզբնաղբյուրը, որից ծագում են այդ լեզուները` նախահնդեվրոպական:11
Այն, որ լեզուները զարգանում են այդ կերպ, ակնհայտ է այնպիսի լեզուների պատմական անցյալից, ինչպիսիք են ֆրանսերենը, իսպաներենը, իտալերենը, ռումիներենը եւ պորտուգալերենը: Այս լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի հարաբերականորեն նոր ճյուղավորումներն են: Բառապաշարի, հնչյունների եւ քերականության նրանց նմանությունները ցույց են տալիս, որ այդ լեզուները ձեւավորվել են լատիներենի բարբառներից` Հռոմեական կայսրության կազմալուծմանը հաջորդող դարերի ընթացքում (մ.թ. 500-1000 թվականներին):
Ցեղակից լեզուների աղյուսակ
|
անգլե-րեն |
լատի- ներեն |
հունա-րեն |
գերմա- նական |
սանս-կրիտ |
սլավո-նական |
պարս-կական |
լիտվե-րեն |
հայերեն |
|
ten
|
decem
|
deka
|
taihun
|
daça
|
desentu
|
dasa
|
desimt
|
տասն |
|
Օրինակ |
Անգլերեն |
լատիներեն/ հունարեն |
հնդ-իրանյան |
հայերեն |
|
f-p-p-h
|
father
|
pater
|
pitar
|
հայր |
|
|
fire
|
pyr
|
|
հուր |
|
|
foot
|
ped
|
pad
|
հետք |
|
|
five
|
pente
|
panch
|
հինգ |
|
b-f-bh-b
|
bear
(carry) |
fero
|
bharami
|
բերեմ |
|
|
break
|
frango
|
bhanakti
|
բեկանել |
|
|
brother
|
frater
|
bhrater
|
եղբայր
|
|
w-v-v-g
|
wit
|
videre
|
veda
|
գիտեմ |
|
|
wet/water
|
hydro
|
voda
(Sl.) |
գետ
|
|
|
west
|
vesper
|
|
գիշեր |
|
|
wolf
|
lupus
|
vrkas
|
գայլ |
|
|
work
|
wergon
|
|
գործ |
|
m-m-m-m
|
mother
|
mater
|
|
մայր |
|
k-g-ts
|
kin
|
genos
|
|
ծնիլ |
|
|
know
|
gnosis
|
|
ծանոթ |
|
|
work
|
(w) erg |
|
գործ |
|
|
mikel
(much) |
mega
|
maha
|
մեծ
|
Նույն կերպ, լեզվաբանները տեսություն են առաջ քաշում, որ գրառված պատմական ժամանակաշրջանից շուրջ 5000-7000 տարի առաջ նախահնդեվրոպական
լեզուն
ճյուղավորվել
է տարբեր
խոսվածքներից,
որոնցից
մեկը
հայերենն
էր: Հայերենը
գրեթե
միակն
է հնդեվրոպական լեզուների մեջ, որ իրենից ներկայացնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ, ի տարբերություն, ասենք, ֆրանսերենի եւ իսպաներենի, որոնք ունեն ընդհանուր միջանկյալ ակունք: Հայերենի անմիջական սկզբնաղբյուրը բուն նախահնդեվրոպական լեզուն է: Հայոց լեզուն վերագրվում է հնդեվրոպական նախալեզվի շուրջ 5000 տարի առաջ ընթացած տրոհման եւ սփռման վաղ շրջանին, որի արդյունքում հնդեվրոպական լեզվով խոսողները տարածվեցին ողջ Եվրասիայով մեկ` Իսլանդիայից մինչեւ Հնդկաստան:
Հայոց լեզվի ծագման այս իրողությունը համահունչ է նախահնդեվրոպական լեզվաընտանիքի ծագման եւ այդ նախալեզվող խոսողների վերաբերյալ մի շարք մրցակցող տեսություների հետ:12 Այն հարցը, թե որտեղ են սկզբնապես բնակվել հնդեվրոպացիները, եղել է գիտական բուռն բանավեճերի առարկա:13 Գիտնականներից շատերը հնդեվրոպական նախահայրենիքը տեղադրում են Հայկական բարձրավանդակում եւ Փոքր Ասիայի սարահարթի Հարավ-Արեւմուտքում:14
Մյուսները գտնում են, որ այն եղել է Արեւելյան Եվրոպայում կամ հարավային Ռուսաստանում:15 Վերջին հետազոտությունները հուշում են, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Հայկական բարձրավանդակի մոտ (ինչի օգտին է խոսում գյուղատնտեսության տարածումը Միջագետքից դեպի արեւմուտք` Բալկաններ) եւ որ հնդեվրոպացիների ավելի ուշ շրջանի տարածումը տեղի է ունեցել Ռուսաստանի հարավից` կապված ձիաքարշ ու եզնաքարշ փոխադրամիջոցների զարգացման հետ:16
Թեպետ հայերի խնդիրը հաճախ կենտրոնական տեղ չի զբաղեցնում լեզվաբանական տեսություններում եւ պատմագրությունում, սակայն հայ ժողովրդի ծագման վերաբերյալ հիմնական պատմությունը հստակ է: Դա մի ժողովրդի պատմություն է, որի նախնիները Հայկական բարձրավանդակի բնիկներն էին, որոնք ստեղծել են հատկանշական հնդեվրոպական լեզու, որոնք իրենց անվանում էին «հայ» եւ որոնք այլոց կողմից կոչվում էին «արմեններ» կամ «Արարատի» («Ուրարտուի», «Արատտայի») ժողովուրդ:
Գիտնականները համամիտ են այն հարցում, որ տեղանունները կամ ժողովուրդների անվանումները ազգային ինքնության կամ շարունակականության վերջնական ապացույցներ չեն: Այնուհանդերձ, անվանումները կարող են լույս սփռել հինավուրց ազգերի միջեւ եղած հարաբերությունների վրա: Որոշ գիտնականներ, օրինակ, գտնում են, որ հայերի մասին ամենավաղ հիշատակումը պարունակվում է Ք.ա. 28-27-րդ դարերի աքքադական սեպագիր արձանագրություններում, որոնցում հայերը հիշատակվում են որպես Հայկական բարձրավանդակի տարածքում պաշտվող Հայա աստծո որդիներ:17 Ուրիշները, որպես «արմեններ» ընթերցվող անվանման ամենավաղ հիշատակում, մատնանշում են Նարամ-Սուենի Ք.ա. 2260 թվականին վերագրվող շումերական արձանագրությունները: Այս արձանագրությունները վերաբերում են Շումերների եւ Արմանի երկրի միջեւ եղած ճակատամարտերին:18 Ք.ա. 1400 թվականի հեթիթական արձանագրություները նույնպես հիշատակում են Հայասա երկիրը, որը որոշ պատմաբաններ կապում են Հայ անվանման հետ:19 Ավելի ուշ հիշատակումներ կան «Արմե-Շուբրիա» երկրի մասին, որը մի շարք գիտնականներ կապում են «Արմենիա» անվան հետ:20
Միջագետքյան եւ սեմական արձանագրություններում, այս տարածքը հայտնի էր իր աստվածաշնչյան «Արարատ» անվամբ (եբրայերեն) կամ որպես «Ուրարտու» (ասորերեն, բաբելոներեն): Պարսկական կայսրության տիրակալ Դարեհ I-ի հրամանով Բեհիսթունում Ք.ա. 520 թվականին փորագրված եռալեզու արձանագրությունը բանալի է տրամդրում նշված անվանումների միջեւ հարաբերությունը հասկանալու համար: Այդ արքայական արձանագրությունում պարսկերեն «Արմենիան» եւ էլամերեն «Հարմինույան» բաբելոներեն թարգմանվում են որպես «Ուրարտու»: Այս արձանագրության համաձայն Արմենիան եւ Ուրարտուն (Արարատը) նույն վայրի անվանումներն են:21 Այս կապն ավելի է հիմնավորվում Արամու անվամբ (Ք.ա. 1200թ. Ուրարտուի թագավոր), որը մինչ այժմ տարածված անձնանուն է հայերի մոտ, ինչպես նաեւ այնպիսի տեղանուններով, ինչպիսիք են Երեւանը (ուրարտական
Էրեբունին) եւ Վանը (ուրարտական Բիայնիլին): Արդեն Հերոդոտի (Ք.ա. 5-րդ դար) եւ հունական այնպիսի պատմիչների ու աշխարհագրագետների օրոք, ինչպիսին էին Հեկատեոս Միլեթացին (Ք.ա. 6-րդ դար), Եվդոքսոս Կնիդացին (Ք.ա. 6-րդ դար), Քսենոփոնը (Ք.ա. 5-րդ դար) եւ Ստրաբոնը (Ք.ա. I դար), Արմենիան դարձել էր այլ ազգերի կողմից այս երկիրը մատնանշելու համար օգտագործվող հանրաճանաչ անվանում:22 Հունական դիցաբանությունում Արմենիա անվանումը կապվում էր Յասոնի արգոնավորդներից մեկի`Թեսսալեցի Արմենոսի անվան հետ, որն ըստ ավանդության բնակություն է հաստատում Կովկասում եւ իր անունը փոխանցում է այդ տարածաշրջանին:23
Ք.ա. 5-րդ դարում Հերոդոտը
գրելով
հույներին
դիմակայող
զորքերի
մասին, նշում
է, որ «հայերը
զինված էին
ինչպես
փռյուգիացիները,
լինելով
փռյուգիացի
վերաբնակիչներ
(գաղթականներ)»:24
Պարզ
չէ, թե իր
դիտարկմամբ
նա արդյոք բոլոր
հայերին էր
համարում
փռյուգիացի,
թե միայն այն
մարտիկներին,
ում ինքը
հանդիպել է: Ք.ա.
400 թվականին
պարսիկների
դեմ
պատերազմող զորավար
Քսենոփոնը
նկարագրում է
հայկական գյուղական
կյանքի
տարբեր
կողմերն ու
հյուրընկալությունը:
Նա պատմում է,
որ մարդիկ
խոսում էին մի
լեզվով, որն
իրեն նման էր
թվում
պարսիկների
լեզվին:25 Պարզ չէ,
թե խոսքը
վերաբերում է
տեղաբնիկ
լեզվի՞ն, թե՞
պարսկական
տիրապետության
շրջանից
մնացած
խառնածին
լեզվի
վերապրուկին:
Ստրաբոնը (Ք.ա.
64թ.- Ք.հ. 19թ.) գրում
է, որ Արտաշես
Արքայի (Ք.ա.
189-159թթ.) կողմից միավորված
հայկական
պետության
ողջ տարածքի
տարբեր
ծագմամբ
բնակիչները
խոսում էին հայերեն26,
թեպետ նրանց
սովորույթները
նման էին
մարերի
սովորույթներին:27
Այս
հատվածական
դիտարկումները
առաջացնում
են
հետաքրքրություն
եւ արժանի են
ուշադրության
հինավուրց
շրջանի վկայություններ
լինելու
պատճառով:
Հույն պատմիչները,
որքան էլ որ
շնորհալի ու
խորագիտակ
էին,
այնուհանդերձ
լիովին ազատ
չէին հույն-ոչ հույն
երկատված
աշխարհընկալումից:
Ինչպես եւ
պետք էր
սպասել, նրանց
պատմագրության
տեսանկյունով
հայերը
ներկայացվում
են որպես
իրենց հարեւանների
հետ հագուստի,
զենքերի,
խոսվածքի եւ սովորույթների
որոշակի
ընդհանրություն
ունեցող
ժողովուրդ:
Մշակութային
շփումների ու
մշակութային
փոխներթափանցման
հանգամանքը
սպառիչ
պարզաբանում
է
հանդիսանում
հայերի,
փռյուգիացիների,
պարսիկների
եւ մարերի միջեւ
այս կարգի առանձին
նմանություների
հարցի շուրջ:
Այսպիսի
նմանությունները
չեն կարող
պարտադիր կերպով
հանգեցնել
այդ
ժողովուրդների
ընդհանուր
ծագման մասին
եզրակացության,
թեպետ որոշ
գիտնականներ
նման
մեկնաբանություններ
կատարել են:28
Վերը
նշված
պատառիկները
չեն կարող լինել
եւ չեն էլ
հավակնում
լինելու
հայոց նախապատմական
շրջանի
համապարփակ
պատմագրություն:
Այդպիսի
պատմագրությունն
ի հայտ եկավ
միայն 1000 տարի
անց:
ՎԱՂ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի եւ հայերի մասին առաջին ընդգրկուն մատենագրությունները կատարվել են, բնականաբար, հայ հեղինակների կողմից` Սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից Ք.հ. 405 թվականին հայկական այբուբենի ստեղծումից հետո: Այդ մատենագրություններից ամենահայտնին պատկանում է Մովսես Խորենացուն: Հայկական մատենագիտական ավանդույթի համաձայն, Խորենացին հայոց պատմահայրն է: Լինելով հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի հետ Աստվածաշունչը հայերեն համատեղ թարգմանած Սուրբ թարգմանիչների ժամանակակիցը, Խորենացին` որպես հեղինակավոր սկզբնաղբյուր, վկայակոչվում է հայ պատմիչների կողմից` սկսած արդեն վեցերորդ դարից, ինչպես օրինակ պատմիչ Աթանաս Տարոնցու կողմից:29
Նրա «Պատմություն հայոցը», հիմնվելով քրիստոնեական եւ նախաքրիստոնեական ավանդույթների եւ պոեզիայում ու առասպելներում արտահայտված հավաքական հիշողության վրա, կարող է նույնքան լավ մեկնակետ ծառայել վաղնջական շրջանի հայոց պատմության լուսաբանման համար, որքան եւ որեւէ այլ աղբյուր:
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ` ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱՀԱՅՐԸ
Մովսես Խորենացու մատենագրությունը սկսվում է հայ ժողովրդի ծագումնաբանությունից: Խորենացին, որպես Հայաստանի քրիստոնեական դարձից հետո գործող մատենագիր, հիմնվում է աստվածաշնչյան նյութերի վրա, սկսելով Ադամից եւ հայերին կապելով Նոյի եւ նրա երեք որդիների` Սեմի, Քամի եւ Հաբեթի Հին Կտակարանում շարադրված պատմության հետ (Ծննդոց, 9:18-10:32): Մինչ Սեմն ու Քամն իրենց հետնորդներով շարժվեցին դեպի հարավ` Քանաան եւ Եգիպտոս, Հաբեթն ու իր զավակները բազմացան Հայկական բարձրավանդակում: Աստվածաշնչյան տոհմաբանության համաձայն Հաբեթի առաջին զավակը` Գոմերն ուներ Թոգարմահ (Թորհիգամա) անունով որդի (Ծննդոց, 10:2, 1 Chron, 1:4 ): Թոգարմահը, որը Հայաստանում անվանվում էր «Թորգոմ», հին ժամանակներից սկսած հայ եւ հույն մատենագիրների կողմից ճանաչվում էր որպես հայերի նախնի:30
Ըստ
Խորենացու,
Թորգոմից
ծնվեց Հայկը,
որը բանավոր
ավանդության
համաձայն հայ
ժողովրդի անվանատու
դյուցազնն էր:
Ուստի հայերն
իրենց հաճախ
անվանում են «հայկազյան»`
իբրեւ Հայկի
ազգ:
Ստեղծելով
աստվածաշնչյան
տոհմանաբանության
եւ հայկական
բանավոր
ավանդազրույցների
միջեւ այս կապը,
Խորենացին (Գիրք
1.5) ներկայացնում
է հետեւյալ
սերունդները.
Հայկը
սերում է
Արամանյակին:
Արամանյակը
սերում է
Արամայիսին:
Արամայիսը
սերում է
Ամասիային:
Ամասիան
սերում է
Գեղամին:
Գեղամը
սերում է
Հարմային:
Հարման
սերում է
Արամին:
Արամը
սերում է Արա
Գեղեցիկին:
Այս
անձանցից
շատերի մասին
Խորենացին
գրի է առել
բանավոր
ավանդապատումներ:
Անկարող լինելով
ճշգրտել այդ
ավանդապատումները,
որոնք գրի
առնվելու
պահին ավելի
քան հազար
տարվա
հնություն
ունեին, նա
նշում է.
Բայց
ավելի հաճախ
Արամյան ազգի
ծերունիները
փանդիռների
նվագակցությամբ
ցուցքերի եւ
պարերի
երգերում
հիշատակում
են այս
բանները:
Եւ այս
զրույցները
սուտ են, թե
իրոք եղած,
մեզ համար
կարեւոր չէ,
միայն որպեսզի
դու ամեն բան
գիտենաս, այս
գրքում
զետեղում եմ,
ինչ որ լսելով
գիտեմ եւ ինչ
որ գրքերից, որպեսզի
իմանաս իմ
մտքի
անկեղծությունը
դեպի քեզ:
(Խորենացի,
Գիրք 1.6):31
Նույնակերպ
մոտեցմամբ,
ստորեւ
համառոտ ներկայացվում
են այդ
բանավոր
ավանդապատումները,
ինչին
հետեւում է
նշված
պատումների
հիմքում ընկած
պատմական
իրադարձությունների
զանազան մեկնաբանությունների
ամփոփումը:
Հայկի
եւ Բելի
պատումը (Խորենացի,
Գիրք 1.10-12)
Հայկը
վայելչակազմ,
բարեհաճ,
գանգրահեր,
վառվռուն
աչքերով եւ
հաստաբազուկ
այր էր: Նա հաղթանդամ
էր, կորովի
աղեղնաձիգ եւ
անվեհեր ռազմիկ:
Հայկն ու իր
գերդաստանն
իրենց
նախապապերի`
Նոյի եւ
Հաբեթի
ժամանակներից
հետո, տեղափոխվել
էին դեպի
Հարավ`
Բաբելոնի
մերձակա տաք երկրները:
Այդ
երկրամասում
իշխում էր
հսկաների
ցեղից բռնակալ
Բելը: Բելը
փորձում է իր
բռնակալությունը
տարածել նաեւ
Հայկի
գերդաստանի
վրա: Սակայն
հպարտ Հայկը
հրաժարվում է
հնազանդվել
Բելին: Իր
Արամանյակ
որդու
ծնվելուն պես,
Հայկը ոտքի է
հանում իր
գերդաստանը
եւ առաջնորդում
այն ետ` դեպի
իր
նախապապերի
Արարատյան
երկիրը:
Լեռների
ստորոտում նա
հիմնում է իր
տունը`
Հայկաշենը:
Սակայն
Բելը մտադիր
չէր
հանդուրժել Հայկի
ազգի
խաղաղությունը:
Նա չէր
հանգստանալու,
մինչեւ իրեն
չենթարկեր
ազատասեր
Հայկին: Բելը
հանդիմանում
է Հայկին`
ցուրտ,
խստաշունչ
երկրում
բնակվելու
համար, եւ
նրան առաջարկում
է տաք երկրներ
գալ` հնազանդության
եւ
հավատարմության
նախապայման դնելով:
Հայկը կրկին
մերժում է:
Զայրացած
Բելը
հավաքում է
հսկա
ռազմիկներից
բաղկացած
մեծաթիվ զորք
եւ արշավում է
դեպի Հայկի
տիրույթները:
Մոտալուտ
հարձակման
մասին լուր
ստանալով `
Հայկը
ժողովում է իր
որդիներին ու
տոհմակիցներին`
հմուտ
նետաձիգների
ու քաջարի մարդկանց,
եւ Վանա լճի
աղահամ
ափերից
ճանապարհ է
ընկնում`
դիմակայելու
Բելին:
Բարձունքին
կանգնած
Հայկը կարող
էր տեսնել Բելի
ճամբարը: Բելն
ու նրա զորքը
լավ սպառազինված
էին
սաղավարտներով,
նիզակներով
ու թրերով:
Հայկի զորախումբն
աներկրյուղ
առաջանում էր:
Երկիրը
ցնցվում է
տիտանների
ճակատամարտից:
Բելն ակնկալում
էր հեշտ
հաղթանակ,
սակայն ի
հիասթափություն
իրեն, նրա
զորքը
խուճապահար է
լինում: Մինչ
Բելը
կհասցներ
նահանջել ու
վերադասավորել
իր զորքը,
Հայկն իր
հուժկու
բազկով լարում
է աղեղը, նշան
բռնում եւ
արձակում
նետը: Նետը հարվածում
է այնպիսի
ուժգնությամբ,
որ խոցում է
Բելի զրահը,
անցնում է
հսկայի կրծքի
միջով եւ
մխրճվում է
հողի մեջ:
Բելն այլեւս
երբեք չէր
սպառնալու
Հայկի ազգին: Հանուն
իր նախնիների
երկրի
պաշտպանության
Հայկի այս
հերոսական
գործերից ի
վեր, երկիրը
սկսեց կոչվել
Հայք, իսկ այն
վայրը, ուր
տեղի է
ունեցել
ճակատամարտը
հայտնի
դարձավ Հայոց
ձոր անվամբ:
Արամի
պատումը (Խորենացի,
Գիրք 1.13)
Արամը
աշխատասեր եւ հայրենասեր
մարդ լինելով,
ինչպես ցույց
է տալիս նույն
պատմագիրը,
լավ էր
համարում
հայրենիքի
համար մեռնել,
քան տեսնել,
թե ինչպես
օտարացեղ
ազգերը
ոտնակոխ են անում
իր հայրենիքի
սահմանները
եւ օտարները տիրում
են իր
արյունակից
հարազատների
վրա:32 (Խորենացի,
Գիրք 1.13):
Հայաստանին
Արեւելքից
սպառնում էին
մարերը,
Հարավից`
ասորեստանցիները
եւ
Արեւմուտքից`
տիտանները:
Արամը
հավաքում է
շուրջ 50.000
նետաձիգներից
ու անվեհեր
մարդկանցից
բաղկացած
զորախումբ եւ
անցնում է
մարերի
հարձակումներից
հայկական
սահմանների պաշտպանությանը:
Արեւելքում
մարերին
պարտության
մատնելուց
հետո, Արամը
շրջվում է
դեպի Հարավ:
Ասորեստանի
գահին
բարձրացել էր
Նինոսը: Նինոսը
սրտի խորքում
ձգտում էր
վրեժխնդիր
լինել իր
նախահոր` Բելի
կործանման
համար: Սակայն
կասկածներ
չհարուցելու
նպատակով, նա
ձեւացնում էր,
իբր
հարգանքով է
վերաբերվում
ժառանգաբար
Արամին հասած
իշխանությանը:
Արամը զգում է
սպառնալիքը
եւ ասորական
հարթավայրերում
տեղի ունեցած
ճակատամարտում
հաղթում է հսկա
Բարշամին,
այսպիսով
անվտանգ
դարձնելով Հայաստանը
Հարավից:
Այնուհետեւ
նա ընդառաջ է
գնում
Արեւմուտքից
բխող
մարտահրավերին,
շարժվելով
դեպի Կապադովկիա,
Կեսարիա եւ
Պոնտոս: Ուժեղացնելով
իր
տիրապետությունը,
նա այդ երկրամասի
բնակիչներին
կարգադրում է
սովորել հայոց
լեզուն: Արի
եւ զորավոր
Արամը
ամրացրեց իր
նախնիների
երկիրը: Եվ
մինչ օրս,
մյուս ազգերն
այս երկիրը
նրա անունով
կոչում են
Արմենիա:
Արա
Գեղեցիկի եւ
Շամիրամի
պատումը (Խորենացի,
Գիրք 1.15-21)
Արան
իր հորից`
Արամից
ժառանգեց իր
նախնիների
երկրի
իշխանությունը:
Նա չափազանց
բարետես
երիտասարդ
արքայազն էր:
Նինոսը, որ
դեռեւս իշխում
էր
Ասորեստանում,
չէր խառնվում
Արամի գործերին:
Սակայն
ասորական
տիրակալի
մահվանից
հետո, նրա
կինը` Շամիրամ
թագուհին, որը
լսել էր Արայի
գեղեցկության
մասին, որոշեց
իրենով անել
նրան: Սակայն Արան
արդեն
ամուսնացած
էր իր նվիրյալ
կնոջ` Նվարդի
հետ: Շամիրամը
դեսպաններ է
ուղարկում Արայի
մոտ, նրան
խոստանում իր
գահը,
առատորեն ընծաներ
պարգեւում եւ
առաջարկում
ամուսնություն:
Արան
հրաժարվում է
կատարել նրա
ցանկությունները:
Զայրացած
Շամիրամը
հավաքում է իր
զորքը եւ
հարձակվում
Հայաստանի
վրա: Թեեւ նա
հրամայում է
Արային
կենդանի
գերել, Արան
զոհվում է
ճակատամարտում:
Այդ
ճակատամարտի
վայրը ստացավ
նրա անունը`
Այրարատի
դաշտ: Գլուխը
կորցրած
Շամիրամը
փորձում է
վերակենդանացնել
Արային
մոգության
միջոցով`
հրամայելով արալեզ
ոգիներին
լիզել եւ
բուժել նրա
վերքերը:
Սակայն Արան
մահացած էր,
եւ Շամիրամն ի
վերջո
կարգադրում է
թաղել նրա
դին:
Հուսախաբ, սակայն
իր հնարքները
դեռեւս
չսպառած
Շամիրամն իր
զինվորներից
մեկին
հագցնում է
Արայի շորերը
եւ նրան ի
ցույց դնում
հայերին,
ասելով որ
Արային
վերակենդանացնելու
իր
ցանկությունը
կատարված է: Վերակենդանացման
մասին լուրեր
տարածելով, նա
ավարտում է
հայերի հետ իր
պատերազմը:
Շամիրամը
ցնցված էր
Այրարատյան
դաշտի հմայքով
եւ
գեղեցկությամբ,
նրա
զովաշունչ օդով
եւ զուլալ
ջրերով: Նա
որոշում է այդ
դաշտում մի
քաղաք
կառուցել, ուր
մտադիր էր
Նինվեից տեղափոխվել
ամառվա
ամիսներին:
Քաղաքը հոյակերտ
էր` ջրանցույց
կամուրջներով,
սքանչելի ապարանքներով,
բաղնիքներով,
պարտեզներով
եւ խաղողի
այգիներով:
Քաղաքի
ծայրում
գտնվող զառիվեր
ժայռի մեջ
Շամիրամը
կարգադրում է
կառուցել
տաճարներ եւ
գանձատներ:
Ժայռի վրա նա
սեպագրերով
փորագրել է
տալիս շատ
տեքստեր եւ
հուշագրեր:
Քանի
որ Շամիրամի
որդիները
կշտամբում
էին իրենց
մորը
հեշտասիրության
համար, նա
բոլորին
սպանել է
տալիս բացի
մեկից`
Նինվասից:
Վերջինս
մեծանալով
սպանում է
Շամիրամին եւ
այդպիսով
վրեժ լուծում
իր
եղբայրների
համար: Արան
եւ Նվարդը
ունեին մի
տղա, նույնպես
Արա անունով:
Վերջինիս
որդու անունն
էր Անուշավան:
Անուշավանը
հայտնի էր
Սոսանվեր
անվամբ, քանի
որ նա նվիրված
էր սոսիների
պաշտամունքին,
որոնց
սոսափյունը
քամու
ժամանակ
օգտագործվում
էր
գուշակություններ
կատարելու համար:
Անուշավանը
պայքարում է
Շամիրամի
որդու դեմ`
Հայաստանում
իր
իշխանությունը
պահպանելու
համար: Թեպետ
Անուշավանը
ուժեղ եւ գիտուն
այր էր, նա ի
վիճակի չեղավ
Հայաստանն
ազատել
ասորական
տիրապետությունից:
Հայաստանը
հարկադրված
էր սպասել,
մինչեւ մի
քանի սերունդ
հետո իշխանության
կգար
Անուշավանի
հետնորդներից
Պարույրը, որն
իր
իշխանատոհմի
համար կվերանվաճեր
արքայական
տիտղոսը:
Ասորեստանը
նվաճելու
հարցում
Մարաստանցի
Վարբակեսին
ցուցաբերած
օգնության
դիմաց
Պարույրին շնորհվեց
Հայաստանի
արքայի
տիտղոս:
ԽՈՐԵՆԱՑՈՒ
ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԱՏՄԱԿԱՆ
ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայկի,
Արամի եւ Արա
Գեղեցիկի
պատումները,
թեեւ սերնդե
սերունդ
գունազարդվել
են բանավոր
ավանդազրույցներում,
այնուամենայնիվ
անգնահատելի
հուշումներ են
տրամադրում`
հասկանալու
համար աքքադների,
շումերների,
հեթիթների,
եբրայեցիների,
ասորիների,
պարսիկների
եւ հույների
թողած պատմագրության
պատառիկները,
որոնք այլապես
դժվարըմբռնելի
են: Խորենացու
այն տեսակետը,
որ հայերը ծագում
են Թորգոմից (Թոգարմահից),
համահունչ է
եւ բխում է
Թոգարմահի
տան մասին աստվածաշնչյան
վկայություններից,
ուր նշվում է,
որ ծայր
հյուսիսում
գտնվող (Եզ. 38:6) Թորգոմի
երկիրը
հայտնի է իր
ձիերով (Եզ.
27:14): Իսկապես,
Հին
Կտակարանի
ժամանակների
միջագետքյան
աշխարհում
Հայաստանը
պետք է
համարվեր
հյուսիսային
հեռավոր
երկրամաս, իսկ
Հայկական
բարձրավանդակը
հնուց ի վեր
հայտնի էր
ձիաբուծությամբ
եւ ձիագնացության
արվեստով:33
Խորենացու
մատենագրությունում
պատկերվում
են ասորիների
լավ
վավերագրված
հյուսիսային
ռազմարշավները
դեպի Արարատի
երկիր, որոնք
տեղի են
ունեցել Ք.ա. 1300 թվականից
մինչեւ Ք.ա. 600
թվականը:
Ժամանակագրական
սկզբունքի
կիրառմամբ,
Խորենացին
փորձում է
հայկական
թագավորությունը
կապել աստվածաշնչյան
վկայակոչումներին:
Օրինակ, Աստվածաշնչում
հիշատակված է,
որ Երեմիա
մարգարեն Ք.ա. 590
թվականին
Բաբելոնի դեմ
Իսրայելցիների
պատերազմի
ժամանակ
հանդես է եկել
հետեւյալ
կոչով. - «Հրաման
հղեք
Այրարատի
թագավորությանը
եւ Ասքենազի
զորքին» (Եր.51:27): Այրարատի
թագավորության
մասին այս հիշատակումը
Խորենացու
մոտ դիտվել է
որպես Հայաստանի
մասին
վկայակոչում (Խորենացի
1.22):34
Հայկին,
որպես
աստվածացված
աղեղնավոր-նախահայր-պաշտպան
անդրադարձ
կա Հոբի Գրքի
հայերեն
թարգմանությունում:
Այնտեղ, ուր
վկայակոչվում
է Օրիոնի
համաստեղությունը,
աղեղնավորն
անվանադարձվել
է որպես «Հայկ» (Հոբ
9:9): Նրա աստվածացումը
շաղկապվել է
հունական
դիցաբանության
Պրոմեթեւսի
պատմությանը:35
Զուգահեռներ
են անցկացվել
նաեւ Հայայի
եւ Մարդուկի
ճակատամարտի
վերաբերյալ
շումերական
առասպելներում
եղած
հատվածների
հետ:36
Խորենացին
նաեւ պատմում
է, թե ինչպես
են հայրասպան
որդիներ Ադրամելեքն
ու Սարասարը
իրենց հոր`
եբրայական Եզեկիա
թագավորի
օրոք
Ասորեստանի
թագավոր Սենեքերիմի
կողմից
Երուսաղեմը
պաշարելու ժամանակ,
վերջինիս
սպանելուց
հետո փախել
Հայաստան (2
Թագավորաց 19:37,
Իզ 37:38): Խորենացին
գտնում էր, որ
Հայոց
Արծրունիների
հարստությունը
Սարասարի (հայկական
տարբերակով`
Սանասար) հետնորդներն
են (Խորենացի, II:
5,7, III: 55): Հայկական
ավանդապատումի
համաձայն,
երկու որդիները
հաստատվեցին
Սիմ կոչվող
լեռան մոտ, որը
նույնացվում
է Սասունի
սարերից մեկի
հետ:37 Այս
երկու
եղբայրները
երեւան են
գալիս որպես «Սասունցի
Դավիթ»
հայկական
ազգային
դյուցազնավեպի
առաջին
ճյուղի
հերոսներ
Բաղդասարն ու
Սանասարը:38 Անարատ
հղիությամբ
ծնված այս
զույգ
հերոսներին
աշխարհ է
բերում հայոց
արքայադուստր
Ծովինարը, որը
Խալիֆի
կողմից
Հայաստանից
տարվել էր
Բաղդադ:
Խալիֆը
որոշում է
սպանել եղբայրներին,
սակայն մինչ
նա
կկարողանար
դա անել,
եղբայրները
փախչում են
Հայաստան:
Վիշապներ
սպանելուց,
քաղաքներ
սարքելուց եւ
Հայաստանի
բարեկեցությունը
վերականգնելուց
հետո, նրանք
վերադառնում
են Բաղդադ եւ
փրկում իրենց
մորը:
Դյուցազնավեպում,
չնայած ասորեստանցիները
կարող էին
փոխարինվել արաբներով,
իսկ
պատմության
երկու
հազարամյակը`
սեղմվել մեկ
վեպանյութի
սահմաններում,
Արարատ -
Միջագետք
առնչությունը
շարունակաբար
գոյատեւել է
ժողովրդի
հավաքական
հիշողության
մեջ եւ
խորապես
արմատավորված
մնացել
հայկական
բանավոր
ստեղծագործությունում:
Խորենացին
հայոց
պատմությունը
կապում է նաեւ
Բաբելոնի
արքա
Նաբուգոդոնոսորի
(Ք.ա. 605-562 թթ.) պատմության
հետ, որը Ք.ա. 568
թվականին
թալանել է Երուսաղեմը
եւ
իսրայելցիներին
գերել Բաբելոն:
Ըստ
Խորենացու,
Պարույրի
որդի Հրաչյան
Նաբուգոդոնոսորից
ազատում է
եբրայական
առաջնորդ
Սմբատին: Հրաչյան
Սմբատին
բերում է
Հայաստան, ուր
Սմբատը հիմնում
է իր
իշխանատոհմը:
Ըստ
Խորենացու,
այդ տոհմի
հետնորդներն
են իր
հովանավոր
Բագրատունիները:
Արայի
պատմությունը
եւս
արձագանքներ
ունի ոչ միայն
հայ
հեղինակների
մոտ, այլեւ
հինավուրց
հունական եւ
շումերական
գործերում:
Պլատոնը,
օրինակ, «Հանրապետություն»
աշխատությունում
պատմում է
Արմենիոսի
որդի Էրի
մասին, որը
վերակենդանացել
է եւ վերածնվել
իբրեւ Հադես:39
Գիտնականները
նաեւ
զուգահեռներ
են տեսնում
շումերական
Դումուզի եւ
Ինանա ավանդազրույցի
հետ: Այդ
զուգահեռներից
նշանակալի է
այն փաստը, որ
Դումուզին
ներկայացվում
է որպես Հայա
աստծո որդի,
իսկ Հայան
շումերական
բնագրերում
ներկայացվում
է որպես Հայկական
բարձրավանդակում
բնակվող ազգի
աստված:40
Խորենացին
իհարկե միակ
հայ պատմիչը
չէր, որ
հավաքում էր
ավանդապատումների
այս պատառիկները
եւ փորձում
դրանք
համապատասխանեցնել
իր ժամանակ
հայտնի
պատմություններին:
Օրինակ,
հինգերորդ
դարի պատմիչ
Սեբեոսը իր «Հայոց
հիմնական
պատմություն»-ում
նունպես շարադրում
է Հայկի ու
Բելի, Արամի
եւ Արա Գեղեցիկի
պատումները:
Նույն կերպ,
հինգերորդ
դարի հայ
պատմիչ Փավստոս
Բյուզանդը
եւս պատմում է
նշված եւ այլ ավանդապատումներ:41
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՄԵՆԱՎԱՂ
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խորենացու
կողմից գրի
առնված Արամի
եւ Շամիրամի
պատումը
հուշումներ է
պարունակում
տարածաշրջանի
ամենավաղ շրջանի
գրառված
պատմական
որոշ դեպքերի
ըմբռնման
համար: Վանի
սեպագիր
արձանագրությունները,
որոնք
Խորենացին
վերագրում էր
Շամիրամին,
շշմեցուցիչ
էին եւ շատ
բան
պարզաբանող: Խորենացու
կողմից
հիշատակված
սեպագիր արձանագրությունները
հնագետների
կողմից հայտնաբերվեցին
Վանա լճի
բարձրադիր
զառիթափերի
վրա:
Գիտնականների
մեծ մասը
համամիտ են,
որ այդ
սեպագրերը
հնդեվրոպական
լեզվով չեն եւ
սովորաբար
ընթերցվում
են աքքադական
վանկային
այբուբենի
համաձայն:42
Խորենացու
ժամանակներում
մարդիկ արդեն
մոռացել էին
սեպագրերը
կարդալու
ձեւը: Այդ սեպագրերի
լեզուն,
իհարկե, չէր
կարող լինել
այդ վայրում
խոսակցական
լեզուն, անգամ
սեպագրերը փորագրելու
ժամանակաշրջանում:
Իրականում,
հետազոտությունները
ցույց են տալիս,
որ Վանի
տիրակալները
խոսել են
հայերեն, թեեւ
նրանց
արձանագրությունները
կազմվել են
Վանի
յուրատեսակ սեպագրերով:43
Նման
երկլեզվությունը
շատ տարածված
է, օրինակ,
լատիներեն եւ
հունարեն
արձանագրություններ
կան
եվրոպական եւ
ամերիկյան
շինությունների
վրա:
Արամեական
արձանագրությունները
տարածված էին
հայոց
Արտաշես
թագավորի գահակալության
շրջանում (Ք.ա. 189
- 160թթ.), իսկ
նախքան Ք.հ. 405
թվականին
հայկակական
այբուբենի
ստեղծումը,
հայկական
մետաղադրամները,
արձանագրություններն
ու
գրականությունը
հաճախ
հունարեն եւ
լատիներեն
էին:44 Արձանագրությունների
լեզուն
գիտնականների
կողմից
ընդունվեց
որպես
ուրարտերեն`
հիմք ընդունելով
տարածաշրջանին
տրված
աքքադական
անվանումը:45
Արձանագրությունները
ժամանակագրում
են Արարատյան
թագավորության
պատմությունը
Ք.ա. 900-ից մինչեւ
600 թվականը:46
Թագավորության
կենտրոնում
էր Վանա լիճը:
Թագավորությունը
հյուսիս-արեւելյան
ուղղությամբ
տարածվում էր
մինչեւ
Կովկասի Քուռ
գետը`
Ուրտեխինի
կոչվող տարածքը,
որը
համապատասխանում
է
ժամանակակից
Արցախին (Ղարաբաղին):47
Արարատի (Ուրարտուի)
թագավորության
սահմանները,
հին
վկայությունների
համաձայն,
համընկել են
Մեծ Հայքի
հետ, ինչ
սահմաններում
որ վերջինս
հետագայում հայտնի
էր հույներին
եւ
հռոմեացիներին:48
Թագավորության
հյուսիս-արեւելյան
մասում Արգիշտի
I արքան
Ք.ա. 782 թվականին
հիմնեց
Էրեբունի (ժամանակակից
Երեւան) քաղաքը:
Գիտնականները
կապ են
տեսնում
Խորենացու
կողմից գրի
առնված թագավորների
հաջորդականության
եւ սեպագիր արձանագրություններում
պարունակվող
ժամանակագրության
միջեւ:49 Խորենացու
Արամը, շատ
հնարավոր է,
որ լինի պատմական
Արամու
թագավորը, որն
ըստ Վանի
արձանագրությունների
Ք.ա. 880 թվականին
միավորեց
Վանի
հայկական
թագավորությունը:
Նույն կերպ,
Վանի արձանագրություններում
հիշատակվող Արգիշտի
թագավորը
կապվում է
Խորենացու
Արայի հետ:
Թագավորությունը,
ամենայն
հավանականությամբ,
գոյատեւել է
երեք դար: Ք.ա. 600
թվականին, մարերի
տիրապետության
տակ
Ասորեստանի
ընկնելուց
քիչ առաջ,
տարածաշրջանը
Դարեհ արքայի
կողմից
մտցվեց
Պարսկական
կայսրության
կազմի մեջ
որպես 13-րդ եւ
18-րդ
սատրապություններ:
Թագավորությունը
եւ նրա
նախորդները
տարբեր կերպ
են կոչվել:
Տարածաշրջանը
ասորեստանցիների
կողմից մի առ
ժամանակ
կոչվել է
Նաիրի` «գետերի
երկիր»: Որոշ
գիտնականների
կարծիքով Արարատ
(Արատտա) անվանումը
ծագում է «ջուր-գետ»
նշանակող
հնդեվրոպական
բառից եւ
դեռեւս Ք.ա. 28-27-րդ
դարերից
Հայաստանի
հարեւանների
կողմից
լայնորեն
կիրառվել է
Հայկական
բարձրավանդակը
մատնանշելու
համար:50 Միջագետքյան
այլ
արձանագրություններ,
դեռեւս Ք.ա. 800
թվականից, երկիրն
անվանում են
Բիայնի (լի),
Վանի թագավորություն`
աղահամ լճի
ափին գտնվող
մայրաքաղաքի
անվամբ:51
Այնուհանդերձ,
Արարատ (Ուրարտու,
Արատտա) անվանումներն
առավել
տարածվածն են
պատմական
բնագրերում:
Ինչպես վերը
նշվել է,
Հայկական
բարձրավանդակի
մասին
ամենավաղ
պատմական հիշատակումը
նախորդում է Ուրարտու
անվանը
համարյա
հազար տարով,
եւ երկիրը
որպես
Հայաստան
առաջին անգամ
հիշատակվում
է Ք.ա. 2260 թվականին
Նարամ-Սուենի
շումերական
արձանագրության
մեջ:52 Ավելին,
այստեղի
ժողովուրդը
հեթիթների
հետ պայմանագրեր
կնքելու
համար պատշաճ
քաղաքական
մակարդակի է
հասել, ինչպես
վկայում է
Հայասայի
արքա
Հուկանայի եւ
խեթերի արքա
Սուպիլուլիումաս
I միջեւ
կնքված
պայմանագիրը, դեռեւս
Ք.ա. 1380 թվականին:53
Հայտնի չէ, թե
ինչու
որոշակի
փուլում
տարածում
ստացավ
Ուրարտու/Արարատ
անվանումը:
Պատմության
եւ գրավոր
տեքստերում
պարունակվող ապացույցները
հիմնավորում
են այն
եզրահանգումը,
որ Ուրարտու,
Արարատ,
Արմենիա եւ
Հայք
անվանումները
միեւնույն
երկրի եւ
ժողովրդի
տարբեր անվանումներն
են, նույն
կերպ, ինչպես
օրինակ, Բրիտանիան
եւ Անգլիան,
Գալիան եւ
Ֆրանսիան, կամ
Դոյչլանդը,
Ալեմանիան եւ
Գերմանիան
միեւնույն
երկրի եւ
ժողովրդի
տարբեր
անվանումներն
են:
Երկլեզու եւ եռալեզու արձանագրությունները եւ միեւնույն հանրահայտ իրադարձությունների վերաբերյալ տարբեր գրառումները ցույց են տալիս, որ Ուրարտու, Արարատ եւ Արմենիա անվանումները մատնանշում են նույն ժողովրդին եւ երկիրը: Բեհիսթունյան արձանագրությունը, որի մասին արդեն խոսվել է, նշված անվանումների նույնությունը հաստատող նման բանալիներից մեկն է: Այդ արձանագրությունում Ուրարտուն թարգմանված է որպես Արմենիա: Կրոնին վերաբերող հիշատակումները նույնպես հաստատում են նշված նույնությունը: Հինավուրց պարսկական արձանագրություններից մեկում որպես ազգային մակդիր գործածվում է «Հայը, որդին Խալդիի» բառակապակցությունը:54 Խալդին Հայկական բարձրավանդակում երկրպագվող աստված էր, որի անունը մատնանշվում է Վանի արձանագրություններում որպես Ուրարտուի հովանավոր աստվածություն: Իրականում, բարձրավանդակի ժողովուրդն իր հարեւանների կողմից անվանվում էր «խալդեր»: Քսենոփոնը պատմում է Խալդիի պաշտամունքի մասին55, եւ ընդհուպ մինչեւ միջին դարերը խոսվում էր բարձրավանդակում բնակվող խալդեր կոչվող ժողովրդի մասին:56 Ուշագրավ է, որ Արգիշտի 1-ի (Ք.ա. 785 - 760 թթ.) արձանագրություններից մեկում, որին որոշ պատմաբաններ նույնացնում են Խորենացու Արայի հետ, Խալդին կիրառվում է հայերեն «աստված» բառի հետ մեկտե